«Վերելք»․ Ազգային էլիտայի կայացման մեխանիզմը․ հյուրեր՝ Ռոմեն Եպիսկոպոսյան, Հարություն Սամուելյան (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի տաղավարում «Հայոց գերխնդիրները» գրքի հեղինակներ  Ռոմեն Եպիսկոպոսյանը և Հարություն Սամուելյանը նախ ներկայացնում են հայ ժողովրդի առջև ծառացած գերխնդիրները, ապա խոսում ազգային էլիտայի կայացման մեխանիզմի մասին։ Եթե ազգային էլիտան ձևավորված չէ, ապա ժողովուրդը զարգանալու փոխարեն նահանջ է ապրում, հնարավոր է նաև ոչնչանա, վերանա երկրի երեսից։

Հեղինակները խոսում են մեր ժողովրդի կենսունակության ֆենոմենի ու նրա ողբերգությունների իրական պատճառների մասին: Մաթեմատիկական ճշգրտությամբ (հեղինակները կիբեռնետիկ և ֆիզիկոս են) մոդելավորելով, թե ով է հայը և ինչ է Հայաստանը, մատնանշում են նրանց տեղն ու դերը քաղաքակրթության կոորդինատային համակարգում: