Երևանում հանդես կգա «Authentic Light Orchestra» հանրահայտ խումբը

Ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա հայտնի «Authentic Light Orchestra» խումբը` «Հայկական Էսքիզներ» («Armenian Sketches») ծրագրով։ Համերգի կազմակերպիչների տեղեկացմամբ, երևանյան համերգին կմասնակցեն դաշնակահար Եվգենի Լեբեդևը, բասահար Անտոն Ռևնյուկը և հարվածային գործիքներով նվագող Իգնատ Կրավցովը Ռուսաստանից, ինչպես նաև՝ Միքայել Ոսկանյանը (թառ/վոկալ), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), «Open String» քառյակը։ Համերգի հատուկ հյուրն է դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը։

Նշենք, որ խումբը հիմնադրվել է 2009թ․՝ մուլտիինստրումենտալիստ և կոմպոզիտոր Վալերի Տոլստովի կողմից։

«Authentic Light Orchestra»-ի երաժշտական գաղափարախոսությունը տարբեր ժանրերի և էթնիկ նվագարանների օրգանական միաձուլումն է։ 2012 թվականից ի վեր խումբը հանդես է եկել 200 համերգով՝ աշխարհի 45 քաղաքներում։

2016-ին խումբը «Russian World Music Awards» մրցանակաբաշխությանը «Լավագույն էթնիկ նախագիծ» անվանակարգում հաղթող է ճանաչվել։

Խումբը մասնակցել է Հայոց ցեղասպանության նվիրված հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի սաունդթրեքի ստեղծմանը։

2019-ի վերջին գերմանական ազդեցիկ «Naxos» լեյբլի ներքո լույս կտեսնի «Аuthentic Light Оrchestra»-ի նոր ալբոմը։ Այն ամբողջովին նվիրված է կոմիտասյան մշակումներից մեկին։