73-ամյա կինը հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 2-ին, ժամը 06։40-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներն իրացնելով, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 73-ամյա Սիլվարդ Զ.-ին։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Սիրվարդ Զ․-ն  2007թ. մայիսի 25-ից ոստիկանության Կումայրու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: