Գլենդելը կրկին հայազգի քաղաքապետ ունի

ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ:

Ինչպես հաղորդում է «Myglendalecitynews.org» կայքը, Նաջարյանն այդ պաշտոնում փոխարինում է Զարեհ Սինանյանին: Արա Նաջարյանը Գլենդելի քաղաքապետի պարտականություններn ստանձնում է 4-րդ անգամ: Առաջին անգամ նա Գլենդելի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է 2005 թվականի ապրիլին:

«Իսկապես շնորհակալ եմ քաղաքապետի պաշտոնն զբաղեցնելու հնարավորության համար,- ասել է Նաջարյանը:- Ես սերտ համագործակցության հույս ունեմ իմ գործընկերների և քաղաքային խորհրդի աշխատակիցների հետ՝ Գլենդելը որպես յուրահատուկ վայր պահպանելու հարցում»: