Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀԿ պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակությանը:

Արցախի նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, Բակո Սահակյանն արժևորել է Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:

Հանդիպմանը ներկա է եղել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: