«Ինչի՞ համար ենք էդ կրթությունը ֆինանսավորում, եթե դա իրենց պետք չի»․ Սերոբ Խաչատրյան (տեսանյութ)

Այսօր «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» խորագրով քննարկման ժամանակ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մատնանշելով գյուղի դպրոցների բազմաթիվ խնդիրներ, խոսեց նաև 12-ամյա պարտադիր կրթության մասին։

«Արտաքուստ սիրուն որոշում է, բայց իրականում շատ լուրջ խնդիրներ է ստեղծում և մենք ահագին անիմաստ փող ենք ծախսում»,- ասաց փորձագետը և ընդգծեց, որ այդ երեխաները դասի չեն հաճախում ու չեն սովորում։ -Եթե վստահ լինեմ, որ այդ երեխաները սովորում են, կասեմ՝ մի՛ ափսոսեք, գումար տվեք, բայց գիտեմ, որ նրանք աշխատում են»։

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ այդպիսի երեխաների թիվը շատ չէ, և 12-ամյա կրթության համակարգից հրաժարվելն այդքան էլ հեշտ գործընթաց չէ, «բայց որ այն պետք է վերանայվի, դա հստակ է»։

Մանրամասները՝ տեսանյութում