Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից

Արցախի նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ իր դիմումի համաձայն, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։