Առաջին եռամսյակում պահուստային ֆոնդը 2 միլիարդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել. Նիկոլ Փաշինյան

Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Ամփոփենք ուրեմն.

  1. Պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11,4 միլիարդ դրամով: Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9,4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը 2 միլիարդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել:
  2. Առաջին եռամսյակում տնտեսվարողներին է վերադարձվել 26,4 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 7,4 միլիարդ դրամով:
  3. 2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավելի ՀԴՄ կտրոն: 2019-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելի տպագրված ՀԴՄ կտրոնների թվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է:
  4. ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը առաջին եռամսյակում լսել է 506 բողոք, որից 288-ը, այսինքն կեսից ավելին՝ բավարարվել է (նախորդ տարի նույն ժամանակահատվածում լսվել էր 152 բողոք, բավարարվել էր 78-ը): Այս վիճակագրությունը ոչ միայն վկայում է հարկային մարմինների և գործարար միջավայրի փոխվստահության աճի մասին, այլև էականորեն բեռնաթափում է դատական համակարգը:

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի ֆեյսբուքյան էջից

Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Ամփոփենք ուրեմն.1. Պետական բյուջեի հավաքագրումների…

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 2 апреля 2019 г.