«Եթե դպրոց չի լինում, գյուղը մահանում է»․ Հովհաննես Հովհաննիսյան (տեսանյութ)

«Տարիներ շարունակ լսել ենք, որ կրթությունը կարևոր է, բայց դրա զարգացման համար որևէ քայլ չենք տեսել»,- այսօր ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» խորագրով քննարկման ժամանակ։

Պատգամավորը նշեց, որ որքան էլ գյուղերի դպրոցներում աշակերտների քանակը քիչ լինի, այնուամենայնիվ, պետք է այդ դպրոցները պահպանվեն։

«Եթե դպրոց չի լինում գյուղում, այդ գյուղը մահանում է,- ասաց Հովհաննիսյանը։- Դա էր պատճառը, որ ԿԳ նախարարի հետ մեր առաջին քայլը եղավ այն, որ երկու դպրոցի օպտիմալացում կանխեցինք»։

Պատգամավորը հավելեց, որ կրթության որակի բարձրացման գործում իրենց ներդրումը պետք է ունենան նաև ծնողները։

Մանրամասները՝ տեսանյութում