«Հին Հայաստանի ուրվականը շարունակում է մեզ հետապնդել»․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

«Ասիական զարգացման բանկի հետ համատեղ փորձում ենք իրականացնել Հայաստանում սեյսմիկ վտանգավորության հատվածում գտնվող դպրոցների վերակառուցումը»,- այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարը նշեց, որ այս պահին կառավարության կողմից հաստատված է 46 դպրոցի հիմնանորոգման ծրագիր, վերանորոգվում են նաև նախակրթարանները։

Նախարարի խոսքով՝ գյուղերի դպրոցների այս վիճակ ժառանգություն է հնից, որը դեռ լուծում չի ստացել, բայց համատեղ ջանքերով այն կարող է լուծում ստանալ։

Մանրամասները՝ տեսանյութում