ԱՄՆ-ը կասեցրել է F-35 կործանիչների պահեստամասերի մատակարարումը Թուրքիային

Պենտագոնը հայտարարություն է տարածել, ըստ որի, ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների պահեստամասերի մատակարարումը Թուրքիային ժամանակավորապես սառեցվում է։ Այս մասին տեղեկացրել է  «Ermenihaber» լրատվական կայքը։

Հիմնական պատճառն այն է, որ Թուրքիան չի ցանկանում հրաժարվել ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի գնումից, ինչին ԱՄՆ-ը կտրականապես դեմ է։

ԱՄՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ եթե Թուրքիան ռուսական С-400-ներից չհրաժարվի, ապա թուրք-ամերիկյան պայմանագրով նախատեսված F-35-ներն այլևս չեն մատակարարվի Թուրքիային։ Ըստ այդ պայմանագրի, Թուրքիան պետք է ստանար 100 միավոր F-35։

Պենտագոնի խոսնակը մասնավորապես նշել է.

«Մինչ մենք Թուրքիայից սպասում էինք, որ վերջինս կկայացնի վերջնական որոշում ու կհրաժարվի С-400-ներից, F-35-ների հետ կապված գործառնական հնարավորությունների ստեղծման և մատակարարման  գործընթացը սառեցվեց։ Սակայն այս կարևոր հարցի շուրջ Թուրքիայի հետ մեր երկխոսությունը շարունակվում է»։