Յաիր Նաթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ

Ինչպես հաղորդել է «ՌուսԱրմԻնֆոն», Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նաթանյահուն, արձագանքել է Twitter-ում իր հոր գրառմանը, որը «բռնակալ» է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։

«Ես նաև կհիշեցնեմ նրան (Էրդողանին-Ծ. Խ.) ցեղասպանությունները, որ Թուրքիան իրականացրել է հայերի, հույների, ասորիների նկատմամբ,- ի պատասխան իր հոր՝ Բենիամին Նաթանյահուի թվիթի․ գրել է նրա որդին։- Նրանք քրիստոնյաների էթնիկ զտումներ են անցկացրել Փոքր Ասիայում»։

Յաիր Նաթանյահուն նաև հավելել է, որ Ստամբուլի իրական անունը Կոստանդնուպոլիս է, և որ այդ քաղաքը Բյուզանդիայի մայրաքաղաքն ու ուղղափառ քրիստոնեության կենտրոնն էր «թուրքական բռնազավթումից» դեռ առնվազն հազար տարի առաջ։

Աղբյուրը հիշեցնում է. Իսրայելի վարչապետի որդին հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատու է հայերի ցեղասպանության և հույների, կիպրոսցիների, քրդերի և այլ ժողովուրդների դեմ գազանությունների համար։

Հիշեցնենք, որ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Բացի ամենայնից՝ նաև Թուրքիայի կողմից մշտական ճնշման և իսրայելական հասարակության որոշակի խմբերի հակազդեցության պատճառով, որոնք վախենում են, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը կխաթարի Հոլոքոստի եզակիության մասին պատկերացումը։

Աղբյուրը՝ verelq.am