Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել Արա Շիրինյանը

Հայաստանի հանրային ռադիոյի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նիստում նախագահ է ընտրվել Արա Շիրինյանը։ Նա ստացել է մրցութային հանձնաժողովի քվեների մեծամասնությունը՝ 3 ձայն։ Մեսրոպ Մովսիսյանը և Տիգրան Հակոբյանն ստացել են մեկական  ձայն:

Նշենք, որ մրցույթի անցկացման համար ձևավորված հանձնաժողովին (Որոշում՝ 24 հուլիսի 2018 թվական, N64-Ա) մասնակցության հայտ են ներկայացրել 23 թեկնածուներ՝ Լևոն Դավթյանը, Համլետ Ղուշչյանը, Հովհաննես Թովմասյանը, Արթուր Բախտամյանը, Սամվել Գաբրիելյանը, Մեսրոպ Մովսեսյանը, Արա Շիրինյանը, Վարդկես Ավետիսյանը, Վահրամ Քոչարյանը, Արամ Սուքիասյանը, Արմեն Մկրտչյանը, Տիգրան Ռշտունին, Արայիկ Մանուկյանը, Տիգրան Հակոբյանը, Իրինա Բարսեղյանը, Մովսես Գասպարյանը, Հարություն Բերբերյանը, Լավրենտի Միրզոյանը, Նունե Էլմասյանը, Թամարա Գևորգյանը, Գագիկ Բունիաթյանը, Կարինե Հակոբյանը և Վլադիմիր Հայրապետյանը:

Արա Շիրինյանը ծնվել է 1957 թ. հունիսի 13-ին, Երևանում:

Սովորել է Երևանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում:

1982-1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր:

1996-2003 թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնում որպես տեսաֆիլմերի արտադրության պատասխանատու:

Դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում:

1999-ից՝ «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է:

2004-ից՝ «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր: