«Դուք նայեք համակարգը․ շունը տիրոջը չի ճանաչում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Մշակույթի ոլորտում էն քաոսը, որ կա, պայմանավորված է նրանով, որ այս ոլորտում չգիտեն, թե իրենց ինչ է պետք, չկա տեսլական»,- այսօր Ազգային ժողովում անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հարցին, ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մենք հարցում ենք արել՝ իրավական մասով բացատրություն ստանալու համար, թե ինչու են ազատել Օրբելյանին»,- ասաց Մարուքյանը և շեշտեց, որ մշակույթը սովորական ոլորտ չէ և որոշումները պետք է զգուշորեն կայացվեն։

Մանրամասները՝ տեսանյութում