Ստի բարեխոս, գերագույն գլխավոր ստախոս Նիկոլ Փաշինյանի տոնի կապակցությամբ

Այսօր աշխարհում տոնվում է ստելու օրը: Բոլոր մարդիկ միմյանց հետ կատակելով են նշում այս օրը, բայց մեր երկրում այս օրն ավելի շուտ երկրի թիվ 1 պաշտոնյայի օրն է քան կատակով ստելու:

Նիկոլն իր քաղքական գործունեությամբ ստի մարդկային արտացոլանքն է: Էս մարդն իր ողջ լրագրողական և քաղաքական գործունեությունը կառուցել և շարունակում է կառուցել ստի ու կեղծիքի վրա: Նիկոլի ստերը բազմաթիվ և բազմազան են, բայց եկեք հիմա թվարկենք ամենաբացահայտ ստերը.

-Պետք է հանվեն բոլոր արագաչափերը, կարմիր գծերը,

-Հայաստանում դատավորներին ոչ ոք չի զանգում (ԱԱԾ-ՀՔԾ պետերի գաղտնալսումը վկա),

-Հայաստանում կոռուպցիա չկա,

-Սերժ Սարգսյանի եղբայրը Հայաստանի բոլոր բիզնեսներում 50 տոկոս փայ ունի,

-Ապրիլյան քառօրյաի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երի պատճառով տարածքներ ենք կորցրել,

-Գործարարները ճամպրուկներով փողեր էին տանում Բ26,

-Հայաստանում մենաշնորհ չկա,

-Դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից,

-Մարտի 1-ի ոճրագործությունն ամբողջությամբ բացահայտված է,

-Թռիչքային աճ ենք ապահովում տնտեսական,

-Առանց Արցախի մասնակցության չեմ բանակցելու Ալիևի հետ,

-Բանակից փախածները քաղաքականության մեջ տեղ չունեն,

-Արցախի գեներալների որդիները խուսափել են բանակից:

Նիկոլ, դու էս երկրի Գերագույն Գլխավոր ՍՏԱԽՈՍՆ ես: Շնորհավոր տոնդ պարոն Փաշինյան և վերջում` Սերդեչնի պրիվետ օտ Արութինա Զիմզիմովա:

Narek Samsonyan-ի ֆեյսբուքյան էջից

Ստի բարեխոս, գերագույն գլխավոր ստախոս Նիկոլ Փաշինյանի տոնի կապակցությամբԱյսօր աշխարհում տոնվում է ստելու օրը: Բոլոր…

Опубликовано Narek Samsonyan Воскресенье, 31 марта 2019 г.