IBM ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում IBM ընկերության տնօրեն Իրիս Ջեբայի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ նախագահի լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության շրջանակն ու հնարավոր համատեղ ծրագրերը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության զարգացման հարցում: Նա ընդգծել է, որ այս ոլորտում առաջամարտիկը լինելու համար մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախապայմանները: Մասնավորապես, Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ունի բարձրորակ գիտական ու կրթական միջավայր, ինչպես նաև կարևոր կամուրջ է Արևելքի ու Արևմուտքի միջև:

IBM ընկերության ներկայացուցիչ Իրիս Ջեբան նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ, ուստի պատրաստ են դիտարկել համատեղ ծրագրերի հնարավորությունը։