ՄԻՊ-ը՝ դպրոցների և մանկապարտեզների սանտիարահիգիենիկ վիճակի մասին

Պետք է անհապաղ վերացնել մեր երեխաների առողջության համար վտանգավոր այս հակասանիտարական վիճակը։

Մանրամասն, ըստ յուրաքանչյուր դպրոցի ու մանկապարտեզի, հաջորդ շաբաթ կուղարկեմ կառավարության իմ գործընկերներին։ Հարցեր կան, որ հիմնանորոգումների հետ կապ էլ չունեն (օրինակ՝ օճառի առկայություն, ջրի անհատական բաժակներ և այլն)։ Պատրաստ ենք աջակցելու վերհանված բոլոր խնդիրների լուծմանը։

Դպրոցներում և մանկապարտեզներում արձանագրված անթույլատրելի վիճակն ավելի պատկերավոր Ձեզ ենք ներկայացնում գրաֆիկաների միջոցով:

Մշտադիտարկման աշխատանքներն իրականացվել են միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշներին համապատասխան ու հատուկ վերապատրաստում անցած մասնագետների կողմից:

Նշենք, նաև որ Առողջապահության նախարարության համակարգի մասնագետները մեզ մասնագիտական կարևոր աջակցություն են ցույց տվել։

❗Հիշեցնենք, 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևանի և մարզերի 201 ուսումնական և նախակրթական ուսումնական հաստատություն՝ 121 դպրոց և 80 մանկապարտեզ: Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել թե՛ փոքրաքանակ և թե՛ մեծաքանակ աշակերտներ ունեցող հաստատություններում: Փորձագետները նախապես մշակել են հատուկ հարցաշարեր, իսկ այցերը եղել են չհայտարարված:

Զեկույցի հայերեն տարբերակը՝ https://bit.ly/2FG404N

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia-ի ֆեյսբուքյան էջից

Դպրոցներում և մանկապարտեզներում արձանագրված անթույլատրելի վիճակն ավելի պատկերավոր Ձեզ ենք ներկայացնում գրաֆիկաների…

Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia Суббота, 30 марта 2019 г.