Թշնամին շուրջ 170 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Մարտի 24-30-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց:

Արցախի ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն: