Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Մարտի 28-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, նույն օրը երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանն ընդառաջ մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ: