Նիկոլը ճիշտ է, Թրամփը սխա՞լ
Վարչապետի երեկվա ելույթից հետո լրագրողներից մեկ տասնյակից ավելի հեռախոսազանգեր եմ ստացել, հայտնելու կարծիքս հայ-ամերիկյան հարաբերությունների ու վարչապետի հայտարարության վերաբերյալ: Խոստացա այսօր ստատուսով անդրադառնալ:
(Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե ԱՄՆ-ը գործնականում զրո արձագանք տվեց Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններին,- մասնավորապես ասելով․ «ԱՄՆ-ը շատ վաղուց ամբողջ աշխարհում հանդես է գալիս որպես ժողովրդավարության ջերմեռանդ պաշտպան, իսկ ինչպե՞ս արձագանքեց Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին: Ես համարում եմ, որ գործնականում նրանք զրո արձագանք են տվել»):
- Այո, եթե Հայաստանում իշխանափոխություն լիներ Բուշ 43-ի կամ Օբամայի օրոք, մենք կունենայինք որակապես այլ հայ-ամերիկյան օրակարգ, այդ թվում հայտարարություններ, աջակցություն:
- Այո, եթե Հիլարին լիներ նախագահ, մենք կունենայինք որակապես այլ օրակարգ:
- Հասկացեք, Թրամփը պրագմատիկ նախագահ է: Նա ոչ մեկին ոչինչ տալու պարտականություն չունի, նա մեզ պարտք չէ:
- Միաժամանակ, Թրամփը իր պարտքն է համարում բացարձակապես իր դաշնակիցներին աջակցել, լինի դա Իսրայելը, Վրաստանը, թե այլ պետություն, և սա տրամաբանական է:
- Վերջապես հասկացեք, մենք ամերիկացիների համար ոչ դաշնակից ենք, ոչ ռազմավարական նշանակություն ունենք:
- Հայ-ամերիկյան հարաբերություններում կան խնդիրներ: Լուծելի և ոչ այնքան:
- Մենք ամերիկացիների բարեկամների հետ խնդիրներ ունենք (Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Իսրայել) իրանք էլ` մեր բարեկամների (ՌԴ, Իրան): Չհաշված, որ իրանք խնդիրներ ունեն մեր որոշ պաշտոնյաների հետ:
Այնպես որ, այո, Նիկոլը ճիշտ է, ամերիկացիները մեզ չեն օգնում:
Այո, Թրամփը ճիշտ է, մենք իրենց համար դաշնակից չենք, ինքն էլ մեզ պարտք չի, աշխարհում իշխանափոխություն անելու օրակարգ չունի, փող ծախսելու` նույնպես:
Այնպես որ երկուսդ էլ հանգիստ նստեք տեղներդ։
Քաղաքագետ Suren Sargsyan-ի ֆեյսբուքյան էջից
Նիկոլը ճիշտ է, Թրամփը սխա՞լՎարչապետի երեկվա ելույթից հետո լրագրողներից մեկ տասնյակից ավել հեռախոսազանգեր եմ ստացել,…
Опубликовано Suren Sargsyan Четверг, 28 марта 2019 г.