Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ինչպես տեղեկացրել են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներին: