Բաքվի թղթապանակը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի դեմ

Հայկական և ադրբեջանական լրատվական աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի իշխանությունները գաղտնի թղթապանակ են փոխանցել Կրեմլին, որտեղ ընդգրկված են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի բոլոր հակառուսական և արևմտամետ հայտարարությունները:

Հայկական «Հրապարակ» օրաթերթի հաղորդման համաձայն, Բաքվի գաղտնի զեկույցի համաձայն, Ադրբեջանը թղթապանակ է փոխանցել Կրեմլին, որտեղ ընդգրկված են բոլոր այն հակառուսական միջոցառումները, հայտարարությունները, որոնց մասնակցել է և արել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին տարիներին:

Սրանով Բաքվի իշխանությունը փորձում է ապացուցել, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանը երդվյալ հակառուս է: