Գաբրիել Բալայանը ներկայացրել է ԶՈՒ նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարևորությունն ու անհրաժեշտությունը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 27-ին դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը հավաքի մասնակիցներին ներկայացրել է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարևորությունն ու անհրաժեշտությունը, անդրադարձել վերահսկողության ձևերին ու ընթացակարգերին: Գաբրիել Բալայանն ընդգծել է քաղաքացիական վերահսկողության դրական ազդեցությունը զինվորական ծառայության կազմակերպման և պաշտպանության ոլորտի կառավարման արդյունավետությունն առավել բարձրացնելու գործընթացում: