Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ: