«Եթե Նիկոլը և Աննան որոշել են նման քաղաքականություն վարել Հայաստանում, չորս երեխայի տեր են, թող մեկին զոհաբերեն, մենք տեսնենք» (տեսանյութ)

Ամերիկացի միլիարդատեր, «Սորոս» հեջ-ֆոնդի, «Քաղաքացիական հասարակություն հիմնադրամի» տնօրեն Ջորջ Սորոսը հայտարարել է Հայաստանում քաղաքացիական հասարակությանն օգնելու անհրաժեշտության մասին։

«Հայաստանում քաղաքացիական հասարակությանը հզոր աջակցությունը կենսականորեն կարևոր է երկրի դեմոկրատական ներկայի և ապագայի համար», – գրել է Սորոսը Թվիթերի իր էջում՝ գրառմանը կցելով «Քաղաքացիական հասարակության հիմնադրամի» կայքում հրապարակված հոդվածը՝ «Ինչպես կարող են ԱՄՆ քաղաքականությունը որոշող մարդիկ աջակցել դեմոկրատիային Հայաստանում» վերնագրով։

Իրականում 1997 թվականից ՀՀ-ում գրանցված «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գործունեությունը նպաստո՞ւմ է կրթության, գիտության, մշակույթի զարգացմանը, իրավունքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, թե իրականում հետապնդում է այլ նպատակներ․․․ Մասնավորապես՝ միասեռականության քարոզչության, խտրականության դեմ օրենքի ընդունման, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության քողի ներքո հայ ընտանիքների քայքայման և երեխաներին ապաստաններ օտարելու, իբր հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղության հաստատման, իրականում ՀՀ քաղաքացիների շրջանում պարտվողական տրամադրությունների սերմանման․․․

Ուժային կառույցներում մի քանի տասնյակ տարիներ ծառայած, Անվտանգության համակարգում մեծ փորձառությամբ և հասարակական դաշտում իր քաղաքական սկզբունքային կեցվածքով հայտնի Գուրգեն Եղիազարյանը և գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը LIVEnews.am-ի տաղավարում ներկայացնում են իրենց տեսակետները, ընկալումները, գնահատականները Հայաստանում առկա ներքաղաքական զարգացումների, առկա սպառնալիքների և նոր մարտահրավերների վերաբերյալ։