«Հաջորդ քայլը կլինի գործունեության արգելումը»․ Հ․Հովհաննիսյան (տեսանյութ)
Ազգային ժողովն այսօրվա նիստում շարունակել է քննարկել «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է արգելել դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքի գովազդը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս նախագծով իրենք փորձում են առաջին փուլում արգելել դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքի գովազդը, իսկ երկրորդ փուլում կարգելվի երևույթն իսպառ։
«Էլեկտրոնային համակարգերի ներմուծման շնորհիվ կարող ենք կանխարգելել նման երևույթները, և առաջինը ԲՈՒՀ-երը պետք է շահագրգիռ լինեն այս խնդրով»,- ասաց Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում