«Հետաքրքիր է, որ նախկիններն են խոսում քաղաքական հետապնդումից»․ Հ․ Հովհաննիսյան (տեսանյութ)

«Ես զարմանում եմ, որ հոդվածագիրը գիտի իմ երազանքների մասին»,- այսօր Ազգային ժողովում LIVEnews.am-ի հարցին ի պատասխան, ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը՝ իր ԵՊՀ ռեկտոր դառնալու վերաբերյալ։

Նրա խոսքով՝ քաղաքական հետապնդում չկա, կատարվածն ընդամենը սթափության կոչ է՝ ուղղված բոլոր ռեկտորներին։

«Այժմ էլ ԲՈՒՀ-երում շատ կան մարդիկ, որոնք ՀՀԿ-ից են եղել, և դա նրա համար է, որ իրենք բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն»,- ասաց իշխանական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում