Թուրքիան «շախ է անում»

ԱՄՆ գործող վարչակազմի կողմից միջազգային իրավունքի նորմերով «բռնակցում» ճանաչված Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու թեման դարձյալ լավագույնս օգտագործվում է Թուրքիայի կողմից:

Այդ երկրում ընթացող նախընտրական շրջանում առնվազն 3 արտաքին հիմնախնդիրներ՝ իսրայելապաղեստինյան հակամարտության, Նոր Զելանդիայի ահաբեկչության, Գոլանի բարձունքների թեմաները Ռ.Թ. Էրդողանի համար քարոզչական ընծա էին՝ հատկապես համամուսուլմանական հավակնությունները հերթական անգամ դրսևորելու առումով:

Իսկ Գոլանի բարձունքների վերաբերյալ Անկարայի բավական կոշտ արձագանքը, ինչպես նաև Էրդողանի շուրթերով հայտարարված՝ ՄԱԿ-ում խնդրի բարձրացման հնարավորությունը կարևոր հաղթաթուղթ է Թուրքիայի համար սիրիական հակամարտության շրջանակներում մի շարք կարևոր խնդիրներ լուծելու տեսանկյունից:

  1. Նախ Թուրքիան հայտնի ասույթի բովանդակության համապատասխան՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվելու» տրամաբանությամբ, փաստացի ունենալով ոչ բարեկամական հարաբերություններ Դամասկոսի հետ, առավել առարկայական քայլեր է իրականացնում հաջակցություն Սիրիայի, քան, ասենք, անգամ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դաշնակիցները:
  2. Նման կերպ, հատկապես հաշվի առնելով Իսրայելի գործոնը, կրկին վերահաստատում է մուսուլմանական աշխարհում սեփական հավակնությունները՝ ընդ որում բոլոր հնարավոր ճակատներում:
  3. Չափազանց կարևոր է այն իրողությունը, որ Սիրիայի համար նման զգացական թեմայի շահարկմամբ՝ Անկարան կարող է դրականորեն ազդել այդ երկրի բնակչության տարբեր շերտերի վրա: Այս ուղղությունը հատկապես առարկայական է այն առումով, որ ճգնաժամի ողջ ընթացքում Թուրքիան տարածաշրջանի մի շարք արաբական երկրների և արևմտյան պետությունների հետ միասին թշնամու կերպար էր ստացել սիրիական հասարակության ընկալումներում:

Արաբագետ Armen Petrosyan-ի ֆեյսբուքյան էջից

Թուրքիան «շախ է անում»ԱՄՆ գործող վարչակազմի կողմից միջազգային իրավունքի նորմերով «բռնակցում» ճանաչված Գոլանի…

Опубликовано Armen Petrosyan Понедельник, 25 марта 2019 г.