Ընդդեմ Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի որոշման

Երեկ ԱՄՆ-ի նախագահի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության պաշտոնական ճանաչումն արժանացել է միջազգային և համաշխարհային շրջանակների բացասական արձագանքին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկն ԱՄՆ-ի նախագահի որոշման հրապարակումից անմիջապես հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Գոլանի բարձունքների վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշումն անփոփոխ է:

Լիբանանի ԱԳ նախարարությունը մարտի 25-ին դատապարտել է վերոնշյալ քայլը և նշել, որ Գոլանի բարձունքները պատկանում են Սիրիային:

ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է. «Թրամփի որոշումը հակասում է միջազգային իրավունքին ու հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության սրման»:

Արաբական Լիգան հայտարարել է, որ Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների բռնազավթումը Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնապես ընդունելն անօրինական քայլ է:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան երբեք չի ընդունելու Գոլանի բարձունքների բռնազավթումը: