Մարտի 26-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Արցախի պաշտպանության կոմիտեն (տեսանյութ)

Մարտի 26-ը պատմական օր է մեր նորագույն պատմության և, մասնավորապես, Արցախյան հերոսամարտի քրոնիկոնում:

1992թ. մարտի 26-ին, ԼՂՀ անվտանգության և պաշտպանության ապահովման, անհետաձգելի միջոցառումների մշակման և իրագործման համար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Արցախի պաշտպանության կոմիտեն:

Այսպիսով, մարտի 26-ից Արցախում ինքնապաշտպանական ուժերի ղեկավարումը ստանձնում է Պաշտպանության կոմիտեն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և ձեռնամուխ լինում անհետաձգելի միջոցառումների՝ Արցախի անվտանգության ապահովման համար:

1992թ. մայիսի 8-9-ին ազատագրվում է Արցախի պատմական մայրաքաղաք Շուշին:

Մայիսի 17-18-ին՝ Բերդաձորի ենթաշրջանը և Լաչինը:

Լաչինի ազատագրումով ճեղքվում է Արցախի շրջափակումը:

1993թ. գարնանն ազատագրվում է Մարտակերտը:

Ավելին, ազատագրվում է շուրջ 7400 հեկտար տարածք:

Ռազմական այս հաջողություններն աննախադեպ էին:

Ժողովուրդների պատմությունը, նախ և առաջ, հաղթանակների և պարտությունների պատմություն է:

Այսօր արվում է առավելագույնը մոռացության տալու կամ վարկաբեկելու Արցախյան հերոսամարտի իրական առաջնորդների անունները:

Բայց պատմությունը դաժան է, նույնիսկ շատ դաժան նրանց նկատմամբ, ովքեր բացի նախկինների վրա ցեխ շպրտելուց, այլ բան չեն արել:

Համոզված եմ՝ պատմությունը փոշու հետ մաքրելու է նրանց անունները, ովքեր ժխտում են նախկին նվաճումներն ու իրենցից առաջ եղած ղեկավարների ձեռքբերումները:

Հ.Գ. Պատմական օրն այսօր է, ոչ թե ապրիլի վերջին շաբաթը։

Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov-ի ֆեյսբուքյան էջից

Մարտի 26-ը պատմական օր է մեր նորագույն պատմության և, մասնավորապես, Արցախյան հերոսամարտի քրոնիկոնում:1992թ. մարտի…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Понедельник, 25 марта 2019 г.