Անդրանիկ Մարգարյանն, անկախ դիրքից ու պաշտոնից, սովորում էր թե՛ գյուղացուց, թե՛ ակադեմիկոսից (տեսանյութ)

2007թ․այս օրը՝ մարտի 25-ին, դադարեց բաբախել երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի սիրտը։ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը, որը նաև «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր տնօրենն է, մեզ հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ անձամբ չի ճանաչել ու չի շփվել Անդրանիկ Մարգարյանի հետ, բայց ասաց նաև, որ նրա մասին բազմաթիվ պատմություններ է լսել, որոնք իր համար կյանքի առանձին դասեր են։

Հայկ Մամիջանյանը ներկայացրեց նաև, թե ինչու է իրենց քաղաքական դպրոցը կոչվել Անդրանիկ Մարգարյանի անունով, և այսօր դպրոցի ուսանողներին ի՞նչ սկզբունքով են դասավանդում։

Մանրամասները՝ տեսանյութում