«2019 թվականին կունենանք կառավարելի գնաճ»․ Տիգրան Խաչատրյան (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում էր 2018 թ. կառավարության ծրագրի կատարողականը։ Քննարկման ավարտից հետո ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսեց հարկային բեռի ավելացմամբ պայմանավորված սպասվելիք գնաճի մասին։

«Գնաճը կլինի օրենքի սահմաններում և չի գերազանցի 4 տոկոսը»,- ասաց նախարարը և ավելացրեց, որ մարդիկ, բնականաբար, կզգան այդ թանկացումները, բայց դա այդքան զգալի չի լինելու։

«Չեմ կարող ասել, թե որ ոլորտներում կլինի գնաճ, բայց տնտեսական ոլորտում այն բացառվում է»,- եզրափակեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում