«Ստվեր այժմ էլ կա»․ Դավիթ Անանյան (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր 2018 թ. ՀՀ կառավարության ծրագրի կատարողականը։ ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում խոսեց հարկային բեռի ավելացմամբ պայմանավորված գնաճի մասին։ Թե ո՞ր ոլորտներում կլինի գնաճ, ՊԵԿ-ի նախագահը չասաց։

«Ստվեր այժմ էլ կա»,- ասաց Անանյանը և հավելեց, որ հարկային ստվերի կրճատումը միկրոմակարդակում տվյալ հարկ վճարողի շահութաբերության հաշվին պետք է լինի։

Մանրամասները՝ տեսանյութում