«Կարևորում ենք նոր ՀԴՄ սարքերի կիրառումը»․ ՊԵԿ-ի նախագահ (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվող հարցերից մեկը 2018 թ. կառավարության ծրագրի կատարողականի քննարկումն էր։ Քննարկման ավարտից հետո ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում խոսեց իր ղեկավարած կառույցում կատարված աշխատանքների և հետագա ծրագրերի մասին։

Դավիթ Անանյանն անդրադարձավ նաև նոր ՀԴՄ սարքերի խնդրին։

«Այս սարքերը ոչ միայն կտրոն տրամադրող սարքեր են, այլև ունեն մի քանի կարևոր գործառույթներ»,- ասաց ՊԵԿ-ի նախագահը ու ևս մեկ անգամ շեշտեց, որ ՀԴՄ կտրոն պահանջելը շատ կարևոր է պետական բյուջեի համար։

Մանրամասները՝ տեսանյութում