Լիկուրգոսի գավաթը․ անցյալի մարդկանց կողմից նանոտեխնոլոգիաների իմացության մասին (տեսագրություն)

Սկիզբը՝ այստեղ

Դա հետաքրքիր գտածո է, որը վկայում է անցյալի մարդկանց կողմից նանոտեխնոլոգիաների իմացության մասին։ Այդ ապշեցուցիչ գավաթն ապացուցում է, որ այն ստեղծողներն առաջ են անցել իրենց ժամանակից։ Գավաթի պատրաստման տեխնիկան այն աստիճան կատարյալ է, որ ակներև է դառնում. դրա հեղինակներին արդեն այն ժամանակ ծանոթ են եղել այն գիտելիքները, որոնք մենք այսօր անվանում ենք նանոտեխնոլոգիաներ։

Գունափոփոխ ապակուց պատրաստված այդ արտասովոր և եզակի գավաթը կարող է փոխել գույնը՝ կախված լուսավորությունից. օրինակ, կանաչ գույնից փոխարկվել ալ կարմրի։ Այդպիսի արտասովոր արդյունքն առաջանում է այն պատճառով, որ գունափոփոխ ապակին պարունակում է կոլոիդային ոսկու և արծաթի ոչ մեծ քանակ (մոտ 70 նանոմետր)։

Մանրամասները՝ տեսանյութում

Շարունակելի