Ես Հայաստանից եմ, Ստեփանակերտ քաղաքից․ Միխայիլ Գրիգորյանը նվաճեց ժյուրիի և հանդիսատեսի սրտերը

Ռուսական «Голос дети» նախագծի կույր լսումներին մասնակցել է նաև արցախցի պատանին՝  10-ամյա Միխայիլ Գրիգորյանը։ Միշան մրցույթում հրաշալի է կատարել է Բրունո Մարսի «Versace On The Floor» երգը։ Ժյուրիի երկու անդամները` Վալերի Մելաձեն և Սվետլանա Լոբոդան, ոչ միայն շրջվել են, այլև զարմանքով ու հիացմունքով հետևել հայ պատանու կատարմանը:

«Ոնց է երևում, որ ինտելիգենտ ընտանիքի դաստիարակված երեխա է»,-հիացմունքը չի կարողացել զսպել Վալերի Մելաձեն։ Միշան  հենց նրան էլ ընտրել է՝ որպես մարզիչ:

Ի դեպ, հիշեցնենք, որ Միխայիլ Գրիգորյանը «Boomerang» երգով Հայաստանը ներկայացրել է «Մանկական Եվրատեսիլ 2017» մրցույթին։