Թշնամին հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1900 կրակոց

Մարտի 17-23-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1900 կրակոց: Այս մասին տեղեկացրել է Արցախի ՊՆ լրատվական ծառայությունը։

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծի բոլոր ուղղություններում` շարունակելով իրականացնել արդյունավետ մարտական հերթապահություն: