Հալ-Սաֆլիենի հիպոգեումի հնչյունները ռեզոնանսվում են ողջ սենյակում, իսկ հետո ասես անցնում մարդու մարմնի միջով (տեսանյութ)

Սկիզբը՝ այստեղ

Մալթայում գտնվող Հալ-Սաֆլիենի հիպոգեումը (ստորգետնյա սրբավայր) հայտնի է իր ապշեցուցիչ ակուստիկայով։ Այն նախնադարյան քարանձավային կոլեկտիվ դամբարանի օրինակ է և իրենից ներկայացնում է մոտ 500 քառակուսի մետր տարածքով քարանձավային եռահարթակ ստորգետնյա համակարգ։

Հիպոգեումի միջանցքներն ու անցումները տանում են դեպի ոչ մեծ սենյակներ։ Քարանձավային համակարգը թվագրվում է մ.թ.ա. 3000-2500 թվականներով, այն հայտնաբերվել է 1902 թվականին, և «Պատգամախոսի սենյակն» անմիջապես մեծ ուշադրություն է գրավել։ Այդ քարե սենյակում կարելի է լսել աներևակայելի ձայնային էֆեկտներ, որոնք որոշակի ազդեցություն են գործում մարդկային օրգանիզմի վրա։ Այնտեղ արտաբերված հնչյունները ռեզոնանսվում են ողջ սենյակում, իսկ հետո ասես անցնում մարդու մարմնի միջով։

Հալ-Սաֆլիենի հիպոգեումը մութ պատմություն ունի։ Հետազոտողները դրա տարածքում հայտնաբերել են ավելի քան 7000 մարդու կմախք, ինչպես նաև բազմաթիվ խոր փոսեր, ճեղքեր և նույնիսկ դամբանախցեր։ Թե ինչ գիտափորձեր են անցկացվել այդ տարօրինակ ու առեղծվածային վայրում, մնում է հանելուկ։

Շարունակելի