Հայրենասիրությամբ հարուստ ժողովուրդն իրադարձությունների խաղալիքը չէ, այլ դրանք կանխորոշողը (տեսանյութ)

Հայ ժողովուրդն առանց հայերնասիրության այն է, ինչ որ մարմին առանց հոգու

 Ժողովուրդների պատմությունն այլ բան չէ, քան իրենց գոյամարտի, իրենց հաղթանակների և պարտությունների պատմությունը։

Ցավոք, պատերազմներն են օրորել մարդկության մանկությունը, և ոչ՝ խաղաղությունը, որը բնական վիճակը չի եղել, այլ պատերազմների կարճատև դադարը միայն։

Հայ ժողովուրդն առանց հայերնասիրության այն է, ինչ որ մարմին առանց հոգու։

Հայրենասիրության հետ բարձրանում են ազգերը, ընկնում առանց նրանց։ Փոքր ազգերը պարտադրորեն պետք է ավելի հայրենասեր լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը։

Կինոռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը ներկայացնում է իր ապրումները, ընկալումները, գնահատականները պատերազմի, հայրենիքի պաշտպանի, խրամատում գտնվող զինվորի ապրումների, պատերազմի ընթացքում և խաղաղ ժամանակ նրա ստեղծած մշակույթի մասին։

Մարդու կյանքի իմաստի, հայրենասիրության և արժանապատվության գնահատականների խտացումն է հաճախ արտացոլվում Սամվել Թադևոսյանի պատերազմի, խրամատային մշակույթի, հայ զինվորի, պաշտպանի ու ազատամարտիկի մասին  պատմող ֆիլմերում, մասնավորապես՝ «Խրամատային մշակույթ» ֆիլմաշարում։

Գնահատվում է նաև այլ երկրների կողմից Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող մշակութային էքսպանսիայի վտանգը, տրվում են այն չեզոքացնելու որոշ մոտեցումներ։