Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է օրենքներ

ԱՀ նախագահի լրատվական ծառայության տեղեկացմամբ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»٫ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»٫ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»٫ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»٫ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»٫ «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։