Իրանում վայրէջք կատարելիս օդանավ է բռնկվել (տեսանյութ)

Թեհրանի օդանավակայանում թռիչքագծին հպվելու պահին բռնկվել է «Iran Air» ավիաընկերության օդանավը:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ին, ժամը 20։30-ին, «Մեհրաբադ» օդանավակայանում։ Ըստ նախնական վարկածի, թռիչքագծի սկզբում չի բացվել օդանավի շասսին, ինչի հետևանքով այն վայրէջք է կատարել «փորի վրա»։ Ականատեսներին հաջողվել է նկարահանել այդ պահը։ Տեսանյութում երևում են կայծերն ու կրակի բոցերը օդանավի պոչամասում։

Օդանավում կար մոտ 100 ուղևոր, նրանց բոլորին շտապ տարհանել են, որից հետո մարել են կրակը։ Տուժողներ չեն եղել։

Օդանավակայանը փակվել է մի քանի ժամով։