Արարատի մարզի 2 ձկնաբուծական ընկերություններ շրջակա միջավայրին հասցրել են մոտ 650 միլիոն դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մարզի «Մխչյան Ֆիշ» և «Մերի Ֆիշ» ձկնաբուծական ընկերություններում ստուգման արդյունքներով հաշվարկել է 649 892 160 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

«Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ում (խախտվել է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 22–րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա) ենթակետի պահանջը) հաշվարկվել և ընկերությանը ներկայացվել է 585 169 920 դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ, նշանակվել է 200 000 դրամի վարչական տուգանք։

«Մերի Ֆիշ» ՍՊԸ-ում (խախտվել է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 22–րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա) ենթակետի պահանջը) հաշվարկվել և ընկերությանը ներկայացվել է 64 722 240 դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ, նշանակվել է 200 000 դրամի վարչական տուգանք։

Ընկերությունները խախտել են ջրային ռեսուրսների ինքնակամ և ոչ նպատակային օգտագործման սահմանափակումների պահպանման վերաբերյալ դրույթի պահանջը:

ԷկոԼուր