«Տուրքեր էլ չլինեն, փոխանակման կետերը չեն դիմակայելու»․ Հայկ Գևորգյան (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա աշխատանքային քննարկումից հետո, որը «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ էր, լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի և ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանն ասաց, որ քննարկման այս փուլում իրենք լսեցին մի կողմին։

«Հաջորդ անգամ քննարկմանը ներկա կլինի կառավարության ներկայացուցիչը, կլսենք նրանց դիտարկումները ու նոր կկարողանանք մեր դիրքորոշումը հայտնել»,- ասաց Հայկ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությունն ամբողջական չէ, թերի է, բայց դիտարկումներ անել հնարավոր չէ, քանի չեն լսել մյուս կողմին»։ Ըստ հանձնաժողովի անդամի, փոխանակման կետերը չեն կարող դիմանալ ցանցային փոխանակման կետերին։

Մանրամասները՝ տեսանյութում