«Նաև կողմ կլինեք, որ հանվի՞ պետ․տուրքը»․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել էր աշխատանքային քննարկում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորները և շահագրգիռ կողմերը։

Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանը նշեց, որ նման դեպքում փոխանակման կետերը չեն կարող համարժեք մրցակցել բանկերի հետ: «Հիմա բանկի գլխամասի պետտուրքը սահմանվել է 7 մլն դրամ, իսկ մասնաճյուղինը՝ 350 000 դրամ: Համեմատենք․ մասնաճյուղը 15 և ավելի գործառույթներ է իրականացնում ու բոլոր գործառույթներից եկամուտներ է ստանում, իսկ փոխանակման կետն ընդամենը բանկայինի մեկ գործառույթն է իրականացնում, հավասար մրցակցություն չի լինի»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ մարզերում ընդհանրապես չպետք է բարձրանա գրավատների պետական տուրքը, սակայն ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի համար այս տրամաբանությունն անհասկանալի է։

Մանրամասները՝ տեսանյութում