«Պետական տուրքի այսքան բարձրացումը հիմնավոր չէ»․Արտակ Մանուկյան (տեսանյութ)

Շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն, գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն, պետական տուրքը կդառնա 6 միլիոն դրամ, իսկ փոխանակման կետերի համար 50 000 դրամի փոխարեն՝ 3 միլիոն դրամ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների գործունեության վերաբերյալ:

ԱԺ-ում աշխատանքային քննարկման ժամանակ գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գևորգյանը նշեց, որ անտրամաբանական է, եթե բանկերն ավելի քիչ պետական տուրք վճարեն, քան գրավատները։  Դիտարկմանն ի պատասխան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասաց․«Հարցը երկու տեսանկյունից պետք է դիտարկել։ Անընդհատ համեմատում եք բանկերի հետ, բայց բանկերի ներկայացուցիչներն էլ կհակադարձեն, որ կա կանոնադրական կապիտալ, գումարներ են սառեցնում և այլն»։

Արտակ Մանուկյանը հորդորեց համեմատություններից զերծ մնալ։

Մանրամասները՝ տեսանյութում