Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, կողմերը քննարկել են ս.թ. ապրիլի 30-ին Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման վերաբերյալ որոշ մանրամասներ: Շոշափվել են նաև երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր: