Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի՝ «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Այս մասին տեղեկացրել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նա հանրապետության նախագահին տեղեկացրել է Հայաստանում «Վեոլիա» ընկերության գործունեության ու ծրագրերի մասին: