Փոքր ու միջին ընկերությունները կանգնում են փակման շեմին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների գործունեության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն, գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն, պետական տուրքը պետք է դառնա 6 միլիոն դրամ, իսկ փոխանակման կետերի համար 50 հազար դրամի փոխարեն, 3 միլիոն դրամ:

ԱԺ-ում աշխատանքային քննարկմանը ներկա գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գևորգյանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե  գրավատները և փոխանակման կետերը ֆինանսական բնագավառում կես տոկոսից էլ քիչ մասն են կազմում:
«Կես տոկոսն ինչպե՞ս կարող է ֆինանսական կայունությանը վտանգ սպառնալ, ինչպես հիմնավորում են»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ համեմատական կարգով եթե դիտարկեն գրավատան, վարկային կազմակերպության և բանկի շահույթները, կտեսնեն, որ վերջնական պետական տուրքի տարբերությունից օգուտը կազմում է 25 մլն և 120 մլն:

Մանրամասները՝ տեսանյութում