Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրա՞ստ է անցնել երեք «քավարաններով» (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ մամուլի ասուլիսը, որը տեղի ունեցավ այսօր, տևեց 4 ժամ 20 րոպե: Այդ ընթացքում լրագրողներին հնարավորություն ընձեռվեց մի քանի տասնյակ հարցեր ուղղել վարչապետին։ Հարցերը վերաբերում էին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ԼՂՀ կարգավորմանը և այլ խնդիրների։

Հիշեցնենք, որ վարչապետի առաջին և երկրորդ ասուլիսները տեղի են ունեցել 2018թ․ հուլիսի 20-ին և նոյեմբերի 20-ին՝ տևելով համապատասխանաբար 2 ժամ 37 րոպե և 3 ժամ 23 րոպե։