Նոր բացահայտումներ «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման ծանր հետևանքների առնչությամբ (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարարի 2018թ․ հունվարի 29-ի թիվ 194 Ա հրամանը, որը վերաբերվում է Հայաստանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումային գործընթացի բարելավմանը և պատվաստումային տարիքի ընդլայնմանը, ԱՆ պաշտոնական կայք-էջում բացակայում է։ Ո՞րն է այն չհրապարակելու նպատակը․․․

Վերոնշյալ հրամանում առկա է պատվաստվող անձանց տարիքը՝ 14-45, որը հակասում է «Գարդասիլ-4» պատվաստանյութի ընդհանուր բնութագրում նշված տարիքի հետ, որն է 9-26։

Ավելին․ ՀՀ կառավարության 2016 թ․ մարտի 17-ի նիստի թիվ 10 արձանագրային որոշման մեջ նշված է մարդու պապիլոմավիրուսային պատվաստման տարիքը՝ 13։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով փաստորեն փոփոխության է ենթարկվել նշված տարիքը, ինչը մասնագիտական շրջանակների գնահատականով կարող է էական վնաս հասցնել պատվաստվող մարդկանց առողջությանը։

«Գարդասիլ-4» պատվաստանյութի գովազդի թուլատվություն չկա, սակայն 2019 թ․ մարտի 12-ին «Բուժ Ինֆո» ծրագրի եթերում ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանը հեռուստատեսությամբ գովազդել է «Գարդասիլ-4» պատվաստանյութը։

Ինչո՞ւ է ձախողվել ՄՊՎ-ի սկրինինգային ծրագիրը, որը կառավարության կողմից ընդունված համապատասխան հայեցակագի բաղկացուցիչ մաս է կազմել։ Ովքե՞ր են մեղավոր այդ ձախողման համար։

Որքանո՞վ է «Գարդասիլ 4» պատվաստանյութը կանխարգելում քաղցկեղը, ՀՀ առողջապահության ոլորտի նախկին ու ներկա պաշտոնյաներն ինչո՞ւ են շահագրգռված «Գարդասիլ 4»-ով պատվաստումներն իրականացնելու համար, ի՞նչ վտանգներ են պարունակում այդ պատվաստումները, դեռահասների համար կամավո՞ր են, թե պարտադիր։

LIVEnews.am-ի տաղավարում բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանը, բժիշկ- նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը, իրավաբան Պերճուհի Երանյանը և «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն այս թեմայի շրջանակներում փորձում են տալ վերոնշյալ կարևոր հարցերի պատասխանները, իսկ Մարինա Խաչատրյանը Արսեն Թորոսյանին առաջարկեց, որ վերջինս չեղյալ հայտարարի իր վերոնշյալ հրամանը, ինչի համար նախարարին տրվեց մեկ շաբաթ ժամանակ, հակառակ դեպքում՝ իրավապահ մարմիններին կտրվի հաղորդում հանցագործության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում